Կոսովոյի նախադեպը կարող է խթանել Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսմանը

PanARMENIAN.Net - «Մինչեւ հիմա Ռուսաստանը չունի միասնական եւ հասկանալի կովկասյան քաղաքականություն: Ռուսաստանը մշտապես ուշանում է Հյուսիսային եւ Հարավային Կովկասի գործընթացներին պատասխանելու առումով, եւ դրա օրինակ է Վրաստանի հետ հարաբերությունները»,- Երեւանում անցնող «Կովկաս-2007» միջազգային գիտաժողովի ժամանակ հայտարարել է Քաղաքական եւ ռազմական վերլուծության միջազգային հարաբերությունների խնդիրների բաժնի ղեկավար Սերգեյ Մարկոդոնովը: Նրա կարծիքով, Ռուսաստանին ձեռնտու են «սառեցված» հակամարտությունները: «Սակայն փորձագետները չեն ընդունում նման հասկացություն: Չկան «սառեցված» հակամարտություններ, կան պարզապես դանդաղ ընթացողներ: Եւ դա նույնը չէ: Ռուսաստանը նաեւ կողմ է Կովկասի տարածքային ամբողջականությանը, սակայն նա դեմ է այդ սկզբունքի իրականացման միջոցներին»,- նշել է ռուս փորձագետը: Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ունեցած հարաբերություններին, ապա, Մարկեդոնովի խոսքերով, Հայաստանին անվանում են Ռուսատսանի ռազմավարական դաշնակից, Ադրբեջանին` ռազմավարական գործընկեր: «Ռազմական եւ տնտեսական չափանիշների առումով Ռուսաստանն ավելի մոտ է Հայաստանին, սակայն Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Ռուսաստանի համար քաղաքականության ընտրությունը բավական բարդ կլինի: Ռուսաստանին պետք է որեւէ ընտրություն կատարել, եւ վախենամ, որ այն այնքան էլ ճիշտ չլինի: Ցավոք, Կոսովոյի նախադեպը կարող է խթանել Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսմանը»,- ընդգծել է Սերգեյ Մարկեդոնովը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---