Ուր գնալ Անկախության օրը. Սելֆիի ժամ, համերգներ և հրավառություն![]() 21 սեպտեմբերի 2018 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության 27-րդ տարեդարձը: Երևանում կանցկացվեն բազմաթիվ միջոցառումներ, որոնք միտված են գոհացնելու ամենատարբեր նախասիրությունների տեր մարդկանց: Ժամը 14:00-ին Հանրապետության Հրապարակում կմեկնարկի սելֆիի ժամը, որի ընթացքում ցանկացողները կկարողանան լուսանկարվել հայտնի անձանց հետ: Հրապարակում տեղադրված են նաև սննդի և ժամանցի տաղավարներ: Իսկ 16:00-ին կմեկնարկեն մանկական միջոցառումները: 15:40-ին դասական երաժշտություն կհնչի Շահումյանի հրապարակում: 16:00-ին Աբովյան փողոցում կհավաքվեն ջազ/վինիլի սիրահարները, իսկ Ամիրյանում՝ ռոք նախընտրողները: Նույն ժամին հեղինակային և փոփ երաժշտություն կհնչի Խաչքարերի պուրակում: Հանրապետության-Տիգրան Մեծ խաչմերուկում կհնչեն հայկական ժողովրդական մեղեդիներ: Տոնական միջոցառումները կավարտվեն 23:00-ին հրավառությամբ: ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն ավելի վաղ հայտարարել էր, որ միջոցառումների ֆինանսական մասը չի գերազանցել 100 մլն դրամի շեմը: Աղաջանյանը նաև նկատել է, որ միջոցառումները չեն ստվերի Երևանի ավագանու քարոզարշավի վերջին օրը` ընդգծելով, որ իրենք պատրաստվում են հրավեր ուղարկել քաղաքապետի 12 թեկնածուներին՝ մասնակցելու «Սելֆիի ժամ» խորագրի ներքո անցկացվելիք միջոցառմանը։ 1990 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ գերագույն խորհուրդը ընդունել է ՀՀ Անկախության հռչակագիրը, որտեղ նշված էր, որ ՀԽՍՀ-ն կազմալուծվում է և ձևավորվում է նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը անկախության հանրաքվեի ժամանակ կողմ է քվեարկել ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին: ![]() ![]() Եթե նախկինում տնտեսվարողին ժամանակ էր տրվում՝ թերությունները վերացնելու համար, ապա հիմա տնտեսվարողն այդ հնարավորությունը պարզապես չունի
Ազատյանը շեշտել է, որ ծնողները կասկածներ ունեն` Արգիշտի Քյարամյանը հրաման է ստացել գործընթացը դադարեցնել ԿԽՄԿ-ն Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 34 հիվանդ Նա հավաստիացրել է, որ հնարավոր ամեն ինչ արվում է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |