Ղարաբաղի խնդրի վերջնական կարգավորման ժամանակ պետք է հաշվի առնվեն իրավական, պատմական եւ մշակութային գործոնները24 մայիսի 2008 - 19:02 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան շարժման 20-ամյակին նվիրված գիտաժողովը կոչված է հրավիրելու միջազգային հանրության ուշադրությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իրավական հիմքի վրա: Այդ մասին Ստեփանակերտում հայտարարել է ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը: Նրա խոսքերով, վերջին 20 տարիներին Ղարաբաղը չի գտել իր վերջնական կարգավորումը:«Տվյալ միջազգային կոնֆերանսը նպատակ ունի վեր հանելու հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտները, ինչպես նաեւ դրանից բխող խնդիրներն ու առաաջնայնությունները: Ղարաբաղյան շարժման գլխավոր նպատակն էր Ղարաբաղի տեղական բնակչության տեղահանման կանխումը, հարեւանների հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու ձեւերի եւ միջոցների ընտրության իրավունքի ապահովումը, ինչպես նաեւ հարազատ հողի վրա ազատ ապրելու իրավունքը: Ինչպսին էլ լինեն հակամարտության կարգավորման ջանքերը, վերջնական կարգավորման ժամանակ պետք է հաշվի առնվեն իրավական, պատմական, մշակութային եւ այլ գործոններ»,- ընդգծել է Ղուլյանը: Նրա կարծիքով, բանակցային գործընթացում ներկայիս «արգելակումը» եւ փակուղային իրադրության մշտական սպառնալիքը խոսում են որոշակի թերըմբռնման մասին: Ընդ որում, նա նշել է, որ դեռեսւ կան փաստեր եւ ռեսուրսներ, որոնց օգտագործումը կարող է խթանել բանակցային գործընթացը, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»: Կոնֆերանսի աշխատանքներում մասնակցում են քաղաքագետներ եւ փորձագետներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Եվրոպայից, Հայաստանից, Իրանից, Աբխազիայից, Հարավային Օսիայից, Մերձդնեստրից եւ Լեռնային Ղարաբաղից: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարներն ընդգծել են պարբերական ուղիղ չվերթերի կարևորությունը Միրզոյանը գործընկերոջ ուշադրությանն է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը Փաշինյան․ Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ «վայ, ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա» Վարչապետը նաև վստահեցրել է, որ եթե այս քայլերը չարվեն, երաշխավորում է, որ մեր տարածաշրջանում նոր պայթյուն է լինելու Թյուրքագետը՝ ԼՂ–ից ռուս խաղաղապահների դուրս գալու մասին․ Սյունիքը հայտնվեց լիարժեք թուրքական աքցանի մեջ Նա նշել է, որ դրանով Սյունիքի ու Ադրբեջանի բանակի միջև վերանում է վերջին հնարավոր խոչընդոտը Մեծ Բրիտանիայում ՀՀ ռազմական կցորդի հաստիք է սահմանվել Փաշինյանը որոշում է ստորագրել |