ԼՂՀ նախագահը նվաճում չի համարում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը27 մայիսի 2008 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը նվաճում չի համարում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը: Ինչպես հայտարարել է Բակո Սահակյանը Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը, այնուամենայնիվ, դա կարելի է համարել առաջընթաց, ավելին, բանակցություններն ինքին կարելի է բնութագրել որպես առաջընթաց: Մեկնաբանելով իրավիճակը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում, Բակո Սահակյանը նշել է, որ կրակոցներ միշտ են լինում, սակայն «մենք ջանքեր ենք գործադրում նվազեցնելու համար փոխհրաձգության հաճախականությունը»: Նրա խոսքերով, այդ նպատակին հասնելու համար եւ պաշտպանության բանակը, եւ երկրի իշխանությունները համատեղ միջոցառումներ են իրականացնում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը հունիսի 7-ին կբանակցեն Սանքտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ ֆորմալ գագաթնաժողովի շրջանակներում: Դրանք կլինեն երկու նախագահների առաջին բանակցությունները Հայաստանի նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրվելուց հետո: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |