Կառավարությունը հեշտացրել է ամուսնալուծվելու ընթացքը. Դատարանների բեռը կթեթևանա27 սեպտեմբերի 2018 - 12:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության սեպտեմբերի 27-ին նիստում հաստատվել է ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որը թույլ է տալիս փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվել ցանկացող ամուսինների ամուսնալուծվել առանց դատական համակարգի միջամտության: Նախկինում, օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ամուսնալուծությունը կատարվում է դատական կարգով, եթե՝ ամուսինները ցանկանում են փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվել դատական կարգով: Ըստ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանի՝ դատավորը պարտավորված էր մեկ ամսվա ընթացքում կազմակերպել ամուսնալուծությունը: «Դատարանն այստեղ արդարադատություն չի իրականացնում ու միաժամանակ ծանրաբեռնվում է: Առաջարկում ենք, որպեսզի ամուսինները դատարանով ամուսնալուծվեն միայն այն դեպքերում, երբ առկա է օրենքով կանխորոշված շահերի հաշվառման և պաշտպանության անհրաժեշտություն, այսինքն՝ ամուսնալուծության հետ միաժամանակ ներկայացվել են նաև Ընտանեկան օրենսգրքի 17-րդ հոդվածով նախատեսված վեճերի հետ կապված պահանջներ: Ինչ վերաբերում է փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծությանը` ապա այդ դեպքերում նախատեսվում են արտադատական որոշակի ընթացակարգերի միջոցով վեճերի լուծման ընթացակարգեր, օրինակ` ՔԿԱԳ մարմիններ և նոտար»,- նշել է Հովհաննիսյանը: Այսպիսով դատարանները կազատվեն տարեկան միջինը 400 գործից: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |