Սեպտեմբերի 27-ին 2-3 աստիճանով կցրտի

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում`սեպտեմբերի 27-28-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ նաև մառախուղ: Սեպտեմբերի 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 1-2-ը առանձին շրջաններում սպասվում է անձրև:

Քամին՝ հարավ-արևմտյան` 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 27-ին կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 5-6 աստիճանով, 29-30-ը նույնքան կբարձրանա:

Երևանում`սեպտեմբերի 27-ի ցերեկը, 28-30-ը, հոկտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---