Վանեցյան. ԱԱԾ-ն կհրապարակի Քոչարյանի ունեցվածքի ուսումնասիրությունը27 սեպտեմբերի 2018 - 13:06 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի վերաբերյալ ԱԱԾ-ն ուսումնասիրություն է իրականացնում: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողներին է հայտնել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Ուսումնասիրությունն իրականացվում է, առաջիկայում կհրապարակվի», - ասել է Արթուր Վանեցյանը, հայտնում է Aysor.am-ը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը, Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ դատական հայց է ներկայացրել՝ հրապարակային հերքում պահանջելով զրպարտության դիմաց: ԱԱԾ տնօրենը սեպտեմբերի 22-ին որոշ խմբագրումներ է կատարել ավելի վաղ Քոչարյանի վերաբերյալ արված հայտարարություններում և դրանք ներկայացրել՝ որպես արագ խոսելու հետևանք: «Ես միայն մի ճշտում եմ ուզում անել․ մամուլի ասուլիսի ժամանակ ես հայտարարեցի 6 միլիոն կաշառքի մասին, հիշո՞ւմ եք (խոսքը Քոչարյանի՝ 6 միլիոն «կաշառքով» հյուրանոց ձեռք բերելուն է վերաբերում)։ Դա մի քիչ արագ խոսելու արդյունք էր։ Ոչ թե կաշառք, այլ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարների արդյունքում գնում ա կատարված»,- հայտարարել է Վանեցյանը: Սեպտեմբերի 11-ին, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի ուեցվածքին, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասել է, որ փաստերով են խոսելու:Նահավելել է նաև, որ խոսքն այն մասին է, թե ինչպես է Քոչարյանը ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը 6 մլն դոլար կաշառքի դիմաց։ «Ձեզ կտա՞ն 6 մլն դոլար հենց այնպես, ունենք ցուցմունք, ունենք հիմնավորում, ունենք սխեմա, ինչպես է Քոչարյանի ընտանիքը սեփականատեր դառնում», - ասել է նա։ Քոչարյանն ի պատասխան հայտարարել էր, որ «Կոնգրես» հյուրանոցը ձեռք է բերվել 2014-15-ին, երբ 6-7 տարի էր՝ պաշտոն չուներ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Պետդեպի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ դեսպանի այցը Շուշի Նա չի մեկնաբանել նաև Ալմաթիում կայանալիք ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Միրզոյան. Այդ «պինգ-պոնգ դիվանագիտությամբ» արդեն հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ Նա նաև զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող բանակցությունների առումով Ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին |