Լևոն Սարգսյանն ազատվել է ԵՊՀ-ում ամբիոնի վարիչի և Մատենադարանում՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոններից

Լևոն Սարգսյանն ազատվել է ԵՊՀ-ում ամբիոնի վարիչի և Մատենադարանում՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոններից

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը այլևս չի զբաղեցնում Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) աստվածաբանության ֆակուլտետի հայ եկեղեցու և եկեղեցաբանության ամբիոնի վարիչի պաշտոնը: «Հայկական ժամանակի» փոխանցմամբ, այս մասին հայտնել է ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը:

Նրա խոսքով, Սարգսյանի հետ կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է և չի երկարաձգվել:

Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի փոխանցմամբ, վարչապետի հաստատմանն է ներկայացվել Մատենադարանի խորհրդի նոր կազմը, որտեղ Լևոն Սարգսյանի անունն արդեն չկա: Խորհրդի մի շարք այլ անդամների փոփոխություն նույնպես ձեռնարկվել է:

Ավելի վաղ, Լևոն Սարգսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Առկա է Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը՝ նրան կալանավորելու վերաբերյալ: Նա, դուստրը՝ Անի Սարգսյանը, և որդին՝ Նարեկ Սարգսյանը, մեղադրվում են ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու մեջ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---