Իրանը հրթիռակոծել է Ահվազում ահաբեկչության կազմակերպիչների դիրքերը![]() 1 հոկտեմբերի 2018 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Իրանի զինված ուժերը հրթիռակոծել են Ահվազում զորահանդեսի ժամանակ իրականացված ահաբեկչության կազմակերպիչներին և նրանց օբյեկտները Եփրատի արևելյան ափին՝ Սիրիայում: Այդ մասին հայտնել է Press TV հեռուստաալիքը Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի հետ կապված Sepah News պորտալի վրա հղումով: Ըստ պորտալի, հրթիռային հարվածները հասցրել է Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի օդատիեզերական դիվիզիան: Արդյունքում ոչնչացվել են մեծ թվով ահաբեկիչներ, կան տուժածներ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ահաբեկչությունն Ահվազում տեղի է ունեցել սեպտեմբերի 22-ին, երբ անհայտ գրոհայինները մոտ 10 րոպե կրակել են հավաքված մարդկանց վրա Իրանի հարավային Ահվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ: Գրոհայինները ռազմական համազգեստով են եղել: Առնվազն 24 մարդ է զոհվել, վիրավորների թիվը հասնում է մի քանի տասնյակի: Ահվազում ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Ահվազի հայրենասիրական արաբական ժողովրդավարական շարժումը», որը կապեր ունի Սաուդյան Արաբիայի հետ:Ավելի ուշ կատարվածի համար պատասխանատվությունը ստանձնեց «Իսլամական պետությունը»: Այդ մասին հայտնել է Reuters-ը Amaq գործակալության վրա հղումով: Իրանի իշխանությունները հերքում են ԻՊ մասնակցությունն ահաբեկչությանը: Թեհրանը մեղադրում է «ահաբեկչության տարածաշրջանային հովանավորներին ու նրանց ամերիկացի հրահանգիչներին»: Այդ մասին հայտարարել է երկրի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, ![]() ![]() Պատճառը բնապահպանական, քաղաքական և ֆինանսական ռիսկերն են Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները «Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը Բիստը նշել է, որ երկու շաբաթ առաջ նոր համաձայնագիր է կնքվել ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |