Հոկտեմբերի 5-6-ը օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով

Հոկտեմբերի 5-6-ը օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում`հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-3-ը հյուսիսային շրջաններում, 5-6-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև: Հոկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-6-ը կնվազի 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 8-10 աստիճանով:

Երևանում`հոկտեմբերի 1-ի երեկոյան ժամերին և 2-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև, 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---