Կիպրոսում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան է բացվել29 մայիսի 2008 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 28-ին Կիպրոսի Լարնակա քաղաքում կայացել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի բացումը: Հուշարձանը բացել են Կիպրոսի Հանրապետության նախագահ Դեմետրիոս Կրիստոֆիասը եւ Հունաստանում Հայաստանի դեսպան Վահրամ Քաջոյանը:Դեմետրիոս Կրիստոֆիասը նկատել է, որ Լարնակայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշտակի հուշարձանը շատ խորհրդանշական է: «Հենց այստեղ առաջին հայ գաղթականները ափ իջան կղզում` փրկելով իրենց կյանքը 1915 թվականին: Այս հուշարձանը հանդիսանում է երախտապարտության արտահայտում Կիպրոսի ժողովրդին հյուրասիրության եւ աջակցության համար հայերի նկատմամբ, որոնց համար Կիպրոսը դարձավ երկրորդ հայրենիք»,- նշել է նախագահը: Նա նաեւ իր սերը, հարգանքն ու համերաշխությունն է հայտնել տեղական հայ համայնքի նկատմամբ եւ վստահեցրել է, որ իր կառավարությունը կշարունակի պայքարը հանուն Կիպրոսի վերամիավորման եւ հանուն երկրի ու իր ժողովրդի լավագույն ապագայի: Իր հերթին, Հայաստանի դեսպան Վահրամ Քաջոյանը իր խոսքում շնորհակալություն է հայտնել Լարնակայի քաղաքապետարանին եւ Կիպրոսի կառավարությանը հուշարձանի կանգնեցման հարցում աջակցելու համար: «Ես վստահ եմ, որ Լարնակայի ափին տեղադրված հուշարձանը կդառնա ոչ միայն Հայոց ցեղասպանությանը նվիրված գլխավոր հուշարձաններից մեկը, այլեւ Լարնակայի կարեւորագույն տեսարժան վայրերից մեկը»,- հավելել է նա, հաղորդում է Genocide.ru-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |