Աշոտյանը «վնասված մեքենաների» մասին. Վարչապետն ինձ վերագրել է բաներ, որոնք չեմ ասել (վիդեո) 4 հոկտեմբերի 2018 - 15:11 AMT PanARMENIAN.Net - ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «իրեն է վերագրել բաներ, որն ինքը չի ասել» խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում: Պատգամավորը մասնավորապես գրել է, որ ինքը ելույթի ընթացքում ասել է՝ հոկտեմբերի 2-ին ԱԺ-ն լուծարելու պահանջով հանրահավաքի ընթացքում «մեքենաներ են վնասել», սակայն «խոսքը չէր գնում ԱԺ աշխատակազմի մեքենաների մասին, ինչպես որոշ ԶԼՄ-ներ են փորձել ուղղորդված ներկայացնել»: Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, վարչապետը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այդ տեղեկությունները չեն հաստատվել: Նա առաջարկել էր, Աշոտյանին հատ-հատ հրապարակել դեպքերը, որպեսզի ոստիկանությունը դրանք հետաքննելու հնարավորություն ունենա: Աշոտյանը իր գրառման մեջ անձամբ չի հիշատակել որևէ կոնկրետ դեպք, այլ գրել է, որ այդ դեպքերի մասին հիշատակել է մամուլը: Անդրադառնալով ԱԺ «Հ.Յ. Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանի հետ տեղի ունեցած միջադեպին, Աշոտյանը հիշեցրել է, որ նա չի օգտագործել «բռնություն» բառը, փոխարենն ասել է, որ իրավապահները պետք է զբաղվեն «երեկ տեղի ունեցածով» (նկատի ունի՝ հոկտեմբերի 2-ի հավաքի ընթացքում պատգամավորի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով): Մինչև այդ՝ հոկտեմբերի 3-ին, պատգամավոր Առաքելյանը, հերքելով իր նկատմամբ ցուցարարների կողմից բռնություն գործադրելու մասին մամուլում շրջանառվող լուրերը, իր հետ կապ հաստատած ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի հետաքննության գծով տեղակալին ասել էր, որ իր հետ «տեղի ունեցածը» վեճ էր հավաքին մասնակցած կանանցից մեկի հետ: Ընթերցեք նաև՝ «Կաշիդ կքերթեմ». Միհրան Պողոսյանը սպառնացել է ցուցարարներին»: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |