Ռոնալդուն չի մասնակցի Պորտուգալիայի հավաքականի խաղերին բռնաբարության մեղադրանքի պատճառով![]() 4 հոկտեմբերի 2018 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցի Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի խաղերին: 33-ամյա պորտուգալացին կենտրոնացել է ամերկուհի Քեթրին Մայորգիի կողմից հնչող բռնաբարության մեղադրանքների դեմ պայքարի վրա: Ռոնալդուն չի հայտագրված հավաքականի առաջիկա խաղերում, գրում է Associated Press-ը: Հոկտեմբերի 11-ին պորտուգալացիները Ազգերի լիգայի շրջանակում հանդիպելու են Լեհաստանի հավաքականի հետ: 3 օրից թիմը Ֆերնանդո Սանտուշի ղեկավարությամբ ընկերական հանդիպում ունի Շոտլանդիայի հավաքականի հետ: Ռոնալդուն հրապարակավ մեղադրվեց Մայորգային բռնաբարելու մեջ, որն իբր, տեղի է ունեցել 2009-ին Լաս Վեգասում: Ֆուտբոլիստը մերժում է մեղադրանքները: Նա մտադիր է իր իրավունքները պաշտպանել դատարանում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |