ՀՀ-ն «Օսկարի» է ներկայացրել ռուսաստանցի ռեժիսորի «Սպիտակ» ֆիլմը 9 հոկտեմբերի 2018 - 12:12 AMT PanARMENIAN.Net - 1988-ի ավերիչ երկրաշարժի մասին պատմող ռուսաստանցի ռեժիսոր Ալեքսանդր Կոտտի «Սպիտակ» դրամատիկ ֆիլմն ընդգրկվել է 2019թ. «Օսկարի» հավակնորդների երկար ցուցակում: Ֆիլմն առաջադրել է Հայաստանը: Այն կպայքարի մրցանակի համար «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում: Թեև «Սպիտակի» հիմքում իրական իրադարձություններ են և կան էպիզոդներ, որ նկարահանվել են ըստ ականատեսների պատմությունների, ֆիլմը չի կարելի ժամանակագրություն համարել: Ռեժիսորը միտումնավոր է կադրից դուրս թողնում վիզուալ սարսափները՝ կենտրոնանալով հերոսների ապրումների վրա: Ֆիլմում գրեթե չեն խոսում՝ կերպարների վիշտը լռակյաց է: Ինքը ռեժիսորն այն ֆիլմ ռեքվիեմ է համարում: Գլխավոր դերը կատարել է Լեռնիկ Հարությունյանը: Սյուժեով նա ռուս ընկեր ունի, որին խաղում է Օլեգ Վասիլկովը, իսկ քաղպաշտպանության զինվորների դերակատարներն են Ալեքսանդր Կուզնեցովը ու Կոնստանտին Պոյարկովը: Ֆիլմում նաև ֆրանսիացի դերասաններ են նկարահանվել՝ Օլիվյե Պեյջեսն ու Ժոզեֆին Ժապին, որը հայտնի է Մելանի Լորանի «Ես շնչում» եմ ֆիլմով, որը ներկայացվել էր «Սեզարի»: Ընդհանուր առմամբ մրցանակի հավակնորդների ցուցակում 87 երկիր կա: ՌԴ-ն առաջադրել է Կոնստանտին Խաբենսկու «Սոբիբորը»: 2018-ին Հայաստանը «Օսկարի» էր ներկայացրել ռեժիսոր Անահիտ Աբադի հայ-իրանական «Եվա» ֆիլմը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |