Սերգեյ Մարկեդոնով. Հայ-թուրքական հարաբերությունների գլխավոր խնդիրը Ղարաբաղն է, այլ ոչ թե Ցեղասպանության ճանաչումը

PanARMENIAN.Net - «Անցյալ դարի 90-ականների սկզբում Հայաստանը պատրաստ էր հարաբերությունների բարելավմանը, սակայն գործընթացը համաձայնեցված չէր: Ապա սկսվեց պատերազմը Լեռնային Ղարաբաղում, եւ Թուրքիան փակեց իր սահմանը Հայաստանի հետ: Հասկանալի բան է, որ հարաբերությունների բարելավման մասին անգամ խոսք լինել չէր կարող»,- PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների խնդիրների բաժնի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը: Նա հիշեցրել է, որ Անկարան հաշվի էր առնում երկրի նախկին նախագահ Թուրգութ Օզալայի արտահայտությունը, ով հայտարարել է, որ Թուրքիան պատասխանատվություն է կրում օսմանյան ժառանգության համար: Նա դա ասել է անհանգստանալով Նախիջեւանի ճակատագրի համար, ուր կարող էին մտնել հայկական զորքերը, ըստ Բաքվի եւ Անկարայի: Այսօր Թուրքիայում կան քաղաքական գործիչներ, ովքեր ցանկանում են բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ: Սակայն կա նաեւ շատ հզոր ադրբեջանական լոբբի, որը ակտիվորեն դիմակայում է այդ գործընթացին: Երկու երկրների հարաբերությունների գլխավոր խնդիրը հենց Լեռնային Ղարաբաղն է, այլ ոչ թե Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչումը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
    Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
    ---