Վարչապետի երեխաները կպատվաստվեն պապիլոմա վիրուսի դեմ

Վարչապետի երեխաները կպատվաստվեն պապիլոմա վիրուսի դեմ

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը պատվաստելու է իր դուստրերին պապիլոմա վիրուսի դեմ: Այդ մասին նա հայտարարել է «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարի եթերում:

Նա նշել է, որ բազմիցս է հետաքրքրվել այդ հարցով, ուսումնասիրել, նաև առողջապահության ոլորտի հետ կապված հոդվածներ է հրապարակել: Աննա Հակոբյանը համոզվել է, որ բարձրակարգ մասնագետներ կան այդ ոլորտում:

2017-ին ՀՀ-ում ներդրվել է արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառներից պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստանյութը (ՄՊՊ), որը հայտնի է նաև «Գարդասիլ» անվամբ: Չնայած ՄՊՎ-ի մասնագեները նշում էին, որ պատվաստման դրական ազդեցությունը նախաքաղցկեղային վիճակների և արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման հարցում ակնառու է, ոչ մասնագետները կասկածամտություն էին հայտնում դրա վերաբերյալ՝ հայտարարելով, որ այն վնասում է վերարտադրողականությանը և սպառնում ազգային անվտանգությանը:

«Ես վստահում եմ նրանց: Իմ երեխաները պատվաստվելու են»,-ասել է նա:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և ԱՄՆ Հիվանդությունների կանխարգելման կենտրոնների գնահատմամբ՝ մինչև այժմ ՀՀ-ում պապիլոմավիրուսային (ՄՊՊ) վարակի դեմ պատվաստված ոչ մի աղջկա մոտ որևէ բարդություն չի գրանցվել:

Մինչդեռ ԱՄՆ-ում որոշել են պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումներ անել նաև մեծահասակներին՝ 27-45 տարեկաններին: Մինչ օրս պատվաստվում էին մինչև 26 տարեկան անձինք: Պատվաստումն իրականացվում է «Գարդասիլ 9» պատվաստանյութով, որը պաշտպանում է քաղցկեղի զարգացման տեսակետից ամենավտանգավոր 9 շտամից:

Սակայն միևնույն է պատվաստումը խորհուրդ է տրվում անել մինչև սեռական կյանքի սկիզբը, քանի որ պատվաստանյութի չի պաշտպանում այն շտամերից, որոնցով արդեն վարակված է մարդը: Պատվաստանյութը հավանություն է ստացել, քանի որ 27-45 տարեկան կանանց և տղամարդկանց կլինիկական փորձարկումների տվյալների համաձայն, պատվաստանյութն անվնաս է և մեծ արդյունավետություն ունի սեռական օրգանների և արգանդի վզիկի օնկոլոգիական հիվանդությունների կանխարգելման գործում:

Մեծահասակներին կպահանջվի 3 ներարկում մի քանի ամսվա ընթացքում: Առավել տարածված կողմնակի երևույթներն են կարմրությունն ու այտուցը ներարկման տեղում և գլխացավերը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---