3 հունիսի 2008 - 15:41 AMT
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում պարզ կդառնա թե որքանով են կողմերը լրջորեն տրամադրված բանակցելու
«Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման հիմնական նպատակն է ծանոթանալ միմյանց հետ եւ որոշել, թե որքանով են լրջորեն տրամադրված կողմերը բանակցելու ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա»,-PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Նրա խոսքերով, որպես այդպիսին հանդիպման օրակարգ չկա: «Սակայն եթե Սերժ Սարգսյանն ու Իլահ Ալիեւը ցանկանան, նրանք կարող են քննարկել կարգավորման հիմնական սկզբունքների մանրամասները: Այնուամենայնիվ, եթե նրանք չցանկանան խորանալ մանրամասների մեջ, մենք հուսով ենք, որ նախագահների հանդիպումը ճանապարհ կբացի բանակցությունների վերսկսման համար` հիմնարար սկզբունքների հիման վրա»,-ընդգծել է ամերիկացի դիվանագետը:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա հունիսի 6-ին Սանքտ Պետերբուրգում` միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում: