Արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, երեխայի է սպասում![]() 15 հոկտեմբերի 2018 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Արքայազն Հարրիի կինը, Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը հղի է: Այդ մասին ասվում է Քենսինգթոնյան պալատի Twitter-ի աքաունթում: «Սասեքսի դքսուհին հղի է, նա երեխայի է սպաում 2019-ի գարնանը: Նա շատ է գնահատում այն աջակցությունը, որ ցուցաբերում են նրան ամբողջ աշխարհի կանայք մայիսից ի վեր և շատ երջանիկ է կիսվել իր լավ նորությունով»,-ասվում է հաղորդագրության մեջ: Թագուհի Եղիսաբեթ Երկրորդն ու նրա ամուսինը՝ Ֆիլիպը, Էդինբուրգի դուքս, Ուելսի արքայազն Չարլզն ու նրա կինը՝ Կամիլլան, Քորնուոլի դքսուհին, արքայազն Ուիլյամն ու նրա կինը՝ Քեյթը, Քեմբրիջի դքսուհին, հայտնել են իրենց ուրախությունը և անձամբ շնորհավորել ամուսնական զույգին արքայադուստր Եվգենիայի հարսանիքին, գրում է Lenta.ru-ն The Telegraph-ի վրա հղումով: Ասվում է նաև, որ Մեգան Մարքլի մայրը՝ Դորիա Ռեգլանդը, շատ ուրախ է այդ կապակցությամբ և անհամբեր սպասում է առաջին թոռան լույս աշխարհ գալուն: Արքայազն Հարրին և նրա կինը չեն հետաձգի նախատեսված ուղևորությունը Ֆիջի և Տոնգա կղզիներ, չնայած Զիկա վիրուսով վարակվելու վտանգին: Մինչ այդ նրանք խորհրդակցել են բժշկի հետ: Պալատի ներկայացուցիչները չեն հայտնել, թե պատմել են արդյոք Մեգան Մարքլի հորը ընտանիքի սպասվող համալրման մասին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |