ԱՄՆ. Թոււրքական կառավարությունը պետք է «ծրագիր B» ունենա Ամերիկայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման դեպքում 4 հունիսի 2008 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Թուրքիային «ծրագիր B» է պետք, եթե ԱՄՆ նոր վարչակազմի ժամանակ Կոնգրեսը ընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը: Այդ մասին հայտարարել են ԱՄՆ-ի հանրապետական եւ դեմոկրատական կուսակցությունների նախագահական արշավների խորհրդականներ Ռիչարդ Բերտը եւ Ֆիլիպ Գորդոնը Թուրքիայի արդյունաբերողների եւ գործարարների ասոցիացիայի կողմից (TUSIAD) եւ Բրուքինգի ինստիտուտի կողմից կազմակերպված քննարկման ժամանակ: Քննարկումների ընթացքում խոսվում էր հանրապետականների եւ դեմոկրատների հաղթանակի նշանակության մասին թուրք-ամերիկյան հարաբերությունների համար:Իլինոյսի սենատոր Բարակ Օբաման` Դեմոկրատական կուսակցության թեկնածուն, խոստացել է Օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային սպանությունները Ցեղասպանություն ճանաչել: Նույնն է ասել նաեւ սենատոր-դեմոկրատ Հիլարի Քլինթոնը: Օբամայի խորհրդական Ֆիլիպ Գորդոնի խոսքերով, Թուրքիան «ծրագիր B»-ի անհրաժեշտություն ունի Հայոց ցեղասպանության ճանաչման դեպքում: «Դեմոկրատները ավելի ուժեղ կլինեն կոնգրեսում եւ թուրքական կառավարությունը պետք է պատրաստ լինի դրան»,- ընդգծել է Անկարայում ԱՄՆ նախկին դեսպան Մարկ Պերիսը, գրում է Turkish Daily News-ը: Միեւնույն ժամանակ, Ռիչարդ Բերտը նշել է, որ եւ հանրապետականները, եւ դեմոկրատները դիտարկում են Թուրքիան որպես ավանդական դաշնակից: «Նոր վարչակազմը պետք է նոր քաղաքականություն մշակի Թուրքիայի նկատմամբ: Այն չի կարող իրեն թույլ տալ շարունակել արհամարել Թուրքիային այլ շահերի համար»,- ընդգծել է Գորդոնը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |