21 տարի անց ցմահ բանտարկյալ է պայմանական ազատ արձակվել16 հոկտեմբերի 2018 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը պատժից պայմանական ազատել է ցմահ բանտարկյալ Կարեն Օգանեսյանին, հայտնում է CivilNet.am-ը: Օգանեսյանի պաշտպան Միհրան Պողոսյանի փոխանցմամբ, դատարանը սահմանել է 10 տարի փորձաշրջան։ Ցմահ դատապարտյալ Օգանեսյանը 23 տարի պատիժ է կրում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։ Նա ցմահ ազատազրկման է դատապարտվել 1997-ին, ԱՄՆ-ում՝ երկու անձի սպանության համար։ Այդ ժամանակ Օգանեսյանը 22 տարեկան էր։ Այս տարի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը Կարեն Օգանեսյանի պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ դրական եզրակացություն էր տվել: 2015-ին Հայաստանում գրանցվել է նախադեպ, երբ ազատ է արձակվել ցմահ բանտարկյալ Սողոմոն Քոչարյանը՝ անբուժելի հիվանդության պատճառով։ Օգանեսյանի գործը բացառիկ է, քանի որ ցմահ բանտարկյալը ազատ է արձակվում պայմանական հիմքով, և հաշվի է առնվել նրա դրական վարքագիծը։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել |