Երևան-2800. Ուր կարելի է գնալ և ինչ տեսնել մայրաքաղաքի ծննդյան օրը18 հոկտեմբերի 2018 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ին մայրաքաղաք Երևանը կնշի իր հիմնադրման 2800-ամյակը: Քաղաքում կանցկացվեն հանդիսություններ, բազմաթիվ միջոցառումներ: Հոկտեմբերի 21-ին Երևան քաղաքի պատմության թանգարանն ու Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը կաշխատեն մինչև ժամը 19:00-ն, մուտքը կլինի ազատ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը: Տոնական հանդիսությունները կմեկնարկեն վաղ առավոտյան՝ 08:00-ին, Երևանյան մարաթոնով, որը սկիզբ կառնի Ս. Շահումյանի անվան հրապարակից և կշարունակվի մինչև 14:30-ը: «Բազմազգ Երևան» խորագրով միջոցառումը կհամախմբի ազգային փոքրամասնությունների կատարողներին, որոնք հանդես կգան համերգով Անգլիական այգում՝ 12:00-18:00-ն: «Սիրահարդ եմ երևան» հեծանվավազքը կանցկացվի 12:00-13:00-ին, այն կմեկնարկի Շահումյանի հրապարակից: «Արևային Երևան» տոնական մանկական ծրագիրը կներկայացվի 13:00-18:00-ն Կիրովի անվան մանկական զբոսայգում: «Տոնական Երևան» խորագրով փողային նվագախմբերի շքերթը կանցկացվի 14:00-15:00-ն: Շքերթը կմեկնարկի Ազատության հրապարակից, կանցնի Թումանյան, Մաշտոց, Ամիրյան փողոցներով և կհասնի Հանրապետության հրապարակ: Դասական երաժշտության հարթակ կգործի Կոնսերվատորիայի շքամուտքի դիմաց 14:00-18:00-ն: Բենդերին բեմահարթակ կտրամադրվի Հյուսիսային պողոտայում 15:0018:00-ն՝ «Երևանյան էսքիզներ» խորագրով: Ազգային երգ ու պարը կհնչի Ազատության հրապարակում 16:00-22:00-ն: Ջազ երաժշտության բեմահարթակը կգործի Կասկադում՝ 16:00-21:00-ն: «Երևանյան ռոք» խորագրով համերգը տեղի կունենա Ազնավուրի հրապարակում՝17:00-22:00-ն: Տարազի ցուցադրություն կլինի Հյուսիսային պողոտայում 18:00-19:00-ն՝ «Ուրարտուից մինչև օրս» խորագրով: Գալա համերգը կլինի Հանրապետության հրապարակում 19:30-21:00-ն: Հրավառությունը կլուսավորի երկինքը 21:30-ին: Մայրաքաղաքի կենտրոնական հատվածներից բացի, այդ օրը տոնական հանդիսություններ են նախատեսված նաև վարչական շրջանների կենտրոնական հրապարակներում և այգիներում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |