ԱՆ. Համաներման մասին հրապարակումները քննարկվելիք նախագծի հետ առնչություն չունեն

ԱՆ. Համաներման մասին հրապարակումները քննարկվելիք նախագծի հետ առնչություն չունեն

PanARMENIAN.Net - Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ մամուլում համաներման ակտի վերաբերյալ հրապարակված տեղեկությունը ՀՀ ազգային ժողովում քննարկվելիք նախագծի հետ առնչություն չունի: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը։

Ըստ մամուլի տարբեր հրապարակումների, համաներումը տարածվելու էր Շանթ Հարությունյանի ու ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամների վրա։

Նա նշել է, որ համաներման ակտի նախագիծը քննարկվում է գաղտնի ռեժիմով և այս փուլում այն հրապարակման ենթակա չէ:

«Հիշեցնեմ, որ ՀՀ կառավարության նիստում նախագծի քննարկումը ևս եղել է փակ ռեժիմով, իսկ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 93-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ նախագիծը քննարկվելու է համապատասխան իրավասու հանձնաժողովի փակ նիստում»,-ասվում է նախարարության ներկայացուցչի ֆեյսբուքյան գրառման մեջ։

«Առավոտը» գրել էր, որ նախագծի, երկրորդ գլխում առանձին անդրադարձ կա «Շանթ Հարությունյան եւ ընկերներ» գործով հանցագործություն կատարած անձանց եւ ՀՀ ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ հանցագործություն կատարած անձանց:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---