Իրանն ու Թուրքիան համատեղ գործողություն են անցկացնում Հյուսիսային Իրաքի քրդերի դեմ

PanARMENIAN.Net - Իրանն ու Թուրքիան համատեղ հարձակումներ են սկսել Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինների դեմ (ՔԱԿ) Իրաքի հյուսիսում: Թուրքիայի ռազմական հրամանատարության ներկայացուցիչների տեղեկությունների համաձայն, երկրները փոխանակվել են իրենց հետախուզության տվյալներով, որոնք վերաբերում են գրոհայիններին, եւ ապագայում ավելի շատ համատեղ գործողություններ են ծրագրում, հաղորդում է Associated Press-ը հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին: Համատեղ հարձակումների արդյունքների մասին դեռեւս չի հաղորդվում:



Քրդական աշխատավորական կուսակցությունը զինված պայքար է մղում Թուրքիայի հարավ-արեւելքում անկախ քրդական պետություն ստեղծելու համար 1984 թվականից: Այս ընթացքում տարածաշրջանում տեղի ունեցած բախումների արդյունքում զոհվել է ավելի քան 40 հազար մարդ: ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը ՔԱԿ-ը ահաբեկչական խմբավորում են համարում: Վերջին ժամանակներում թուրքական բանակը ոչնչացնում է քուրդ գրոհայիններին ոչ միայն իր տարածքում, այլեւ հարեւան Իրաքի սահմանամերձ շրջաններում, որտեղ էլ գտնվում են նրանց ճամբարները, հաղորդում է ՌԲԿ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---