Բրայզա. Ղարաբաղի մասին ադրբեջանական բանաձեւի դեմ քվեարկությունը ԱՄՆ-ի համար շատ ցավագին որոշում էր

PanARMENIAN.Net - Ղարաբաղի մասին ադրբեջանական բանաձեւի դեմ քվեարկությունը ՄԱԿ ԳՎ-ում ԱՄՆ-ի կառավարության համար շատ ցավագին որոշում էր: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան: «Ադրբեջանը մեր բարեկամն ու ռազմավարական գործընկերն է: Չի կարելի լինել մեկի հետ, ով դեմ է իր գործընկերոջը: Սակայն մեր տեսանկյունից, իրական է հնարավոր բանաձեւը: Մեր համար հնարավոր բանաձեւ էր նա, որը հանդիսանում է փոխզիջման ուղի, որի շուրջ մենք աշխատում ենք»,- նշել է նա: Իսկ այս բանաձեւը արտացոլում էր փոխզիջման միայն մեկ կողմը: «Որպեսզի անկեղծ միջնորդ լինել, որպեսզի օգնել գալ համատեղ փոխզիջման, մենք ասել ենք` ոչ: Դա այն ուղղությունը չէ, որով մենք ցանկանում ենք գնալ»,- հայտարարել է ամերիկացի դիվանագետը: «Մենք ցանկանում ենք փոխզիջման գնալ, եւ մենք նաեւ աշխատում էին այդ բանաձեւի շուրջ Ադրբեջանի կառավարությունում մեր բարեկամների հետ, որպեսզի այն ընդունելի դառնա: Սակայն նման բան չեղավ: Այդ պատճառով, ես կարող եմ ասել, որ ես ցավում եմ եւ վշտացած եմ այդ իրավիճակի առումով: Սակայն հիմա անհրաժեշտ է առաջ գնալ, փոխզիջում գտնել եւ բարեկամական հարաբերութուններ հաստատել»,- ամփոփել է Մեթյու Բրայզան, հաղորդում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---