Թրամփն ու Պուտինը կարող են հանդիպել նոյեմբերին Ֆրանսիայում և Արգենտինայում![]() 20 հոկտեմբերի 2018 - 12:58 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ կառավարությունը կարծում է, որ ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը կարող են նոյեմբերին երկկողմ հանդիպումներ ունենալ Փարիզոմ և Բուենոս Այրեսում: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ԱՄՆ բարձրաստիճան մի պաշտոնյա: «Կա մի քանի հնարավորություն, այդ թվում 20-յակի գագաթնաժողովը (ռազմական) Բուենոս Այրեսում, ինչպես նաև Առաջին աշխարհամարտում հրադադարի 100-ամյակին նվիրված շքերթը: Հավանաբար, առավել հավանական է քսանյակի շրջանակում հանդիպումը»,-հայտարարել է ԱՄՆ գործադիր իշխանության ներկայացուցիչը՝ խոսելով Թրամփի և Պուտինի նոր անձնական հանդիպումների հեռանկարների մասին, գրում է ՏԱՍՍ-ը: «Նաև ուժի մեջ է մնում Վաշինգտոն այցելելու Պուտինին հասցեագրված Թրամփի հրավերը»,-ասել է պաշտոնյան: Առաջին աշխարհամարտում հրադադարի 100-ամյակին նվրված հանդիսությունները Ֆրանսիայում կայանալու են նոյեմբերի 11-ին, իսկ 20-յակի գագաթնաժողովն Արգենտինայում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ն է: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |