Սիրիայում ԻՊ կողմից գերեվարվածներից 6-ն ազատ է արձակվել

Սիրիայում ԻՊ կողմից գերեվարվածներից 6-ն ազատ է արձակվել

PanARMENIAN.Net - Հուլիսի 25-ին Սիրիայի Էս Սուվեյդա գավառում «Իսլամական պետության» (ԻՊ) ահաբեկիչների կողմից պատանդ վերցված անձանցից 6-ն ազատ է արձակվել:

Գավառի ղեկավար Ամիլ ալ Իշշին հայտնել է, որ ազատ է արձակվել 4 երեխա և 2 կին: «Մյուսներն ազատ կարձակվեն առաջիկայում»,-հավաստիացրել է նա, հայտնում է «Կոմերսանտը»:

Հուլիսի 25-ին ԻՊ-ն Էս Սուվեյդայում մի շարք ահաբեկչոթյուններ է իրականացրել և մի քանի գյուղ գրավել: Ահաբեկիչների գերության մեջ էր հայտնվել 17 տղամարդ, 30 կին և երեխա: Օգոստոսին տեղեկություններ հայտնվեցին, որ պատանդերից մեկը սպանվել է՝ նրա հարազատները ստացել էին մահապատժի տեսագրությունը: ԻՊ-ն պատանդների սպանության մասին չէր հայտարարել:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---