Արթուր Ջանիբեկյանը՝ Comedy Club Production-ի տնօրենների խորհրդի նախագահ

Արթուր Ջանիբեկյանը՝ Comedy Club Production-ի տնօրենների խորհրդի նախագահ

PanARMENIAN.Net - Մեդիամագնատ, Comedy Club Production-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը նշանակվել է «Քոմեդի քլաբ փրոդաքշըն» ՍՊԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, իսկ Comedy Club-ի գլխավոր տնօրեն է նշանակվել Մուրատ Կաբլախովը: Այդ մասին հայտնում է «Գազպրոմ-մեդիայի» մամուլի ծառայությունը:

Անդրեյ Լևինը, որը ղեկավարում էր Comedy Club-ը գլխավոր տնօրենի պաշտոնում 2015-ից, կմնա ընկերությունում որպես պրոդյուսեր: Նա կշարունակի զարգացնել հեռուստատեսային և եթերից դուրս արվող նախագծերը և աշխատել նոր ուղղությունների վրա, գրում է «Վեդոմոստին»:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արթուր Ջանիբեկյանն այլևս չի ղեկավարի «Գազպրոմ-Մեդիա.զվարճային հեռուստատեսություն» սուբհոլդինգը, ուր մտնում են ՏՆՏ, «Պյատնիցա», «Մատչ ՏՎ» և այլ հեռուստաալիքները: Համապատասխան որոշումն ընդունել է «Գազպրոմ-Մեդիա հոլդինգ» ԲԸ Տնօրենների խորհուրդը: Այժմ գործադիր մարմնի միանձնյա ղեկավար մարմնի գործառույթները կփոխանցվեն «Գազպրոմ-Մեդիա հոլդինգ» կառավարող ընկերությանը, որը գլխավորում է հոլդինգի գլխավոր տնօրեն Դմիտրի Չերնիշենկոն: Արթուր Ջանիբեկյանը կլինի Չերնիշենկոյի առաջին տեղակալը:

«Գազպրոմ-Մեդիա Զվարճային հեռուստատեսություն» սուբհոլդինգը կշարունակի կառավարել զվարճային հեռուստաալիքները, ինչպես նաև մեդիահոլդինգի սպորտային և տեխնոլոգիական ստորաբաժանումները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---