Գործադիրը մերժել է ՀՀԿ-ականների՝ «ոչ ավանդական սեռական կողմնորոշման» քարոզի նախագիծը25 հոկտեմբերի 2018 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Կառավարության հոկտեմբերի 25-ի նիստում մերժվել է ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Էդուարդ Շարմազանովի, Ջեմմա Բաղդասարյանի, Կարինե Աճեմյանի և Միհրան Հակոբյանի կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը, համաձայն որի արգելվում է երեխաների ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացմանը սպառնացող տեղեկատվություն տարածելը կամ քարոզչությունը: Հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արսեն Մանուկյանն ասել է, որ «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքում այդպիսի դրույթ արդեն գոյություն ունի, և երկրորդ նման դրույթ ավելացնելու անհրաժեշտություն չկա: Ըստ պատգամվորների ներկայացրած նախագծի՝ արգելվում է երեխաների ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացմանը սպառնացող տեղեկատվություն տարածելը կամ քարոզչությունը այնպիսի տեղեկությունների տարածման գործընթաց է, այդ թվում՝ իրական փաստերի և տեղեկատվության խեղաթյուրման միջոցով, որի նպատակն է ազդեցություն գործել երեխաների ֆիզիկական, մտավոր կամ հոգևոր լիարժեք զարգացման վրա և որն ուղղված է երեխաների մոտ՝ ոչ ավանդական սեռական հարաբերությունների գրավչության պատրանքի ստեղծմանը, ավանդական և ոչ ավանդական սեռական հարաբերությունների սոցիալական խեղված ընկալմանը, ոչ ավանդական սեռական հարաբերությունների վերաբերյալ տեղեկատվության հարկադրական մատուցմանը, ոչ ավանդական սեռական հարաբերությունների նկատմամբ հետաքրքրության առաջացմանը: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մտահգություն է հայտնել, որ համացանցի հասանելիության ժամանակներում օրենքում նույնիսկ ամենախիստ ձևակերպումները չեն կարող լուծել խնդիրը, և անհրաժեշտ է գործնականում երեխաներին այդպիսի քարոզից զերծ պահող հստակ գործիքակազմ մշակել: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |