Սանասարյան. Ստուգումներով $1 մլն-ի վնաս ենք վերադարձնում բյուջե

Սանասարյան. Ստուգումներով $1 մլն-ի վնաս ենք վերադարձնում բյուջե

PanARMENIAN.Net - Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ վարչապետի պաշտոնակատարին է ներկայացնելու չարաշահումների արդյունքում պետությանը պատճառված $1 մլն-ին համարժեք դրամ պետբյուջե վերադարձնելու մասին տեղեկանքները:

««Բերքահավաք» է տեղի ունենում: Մեր արած աշխատանքի արդյունքներն արդեն շոշափելի են և այս տարվա վերջին արդեն մենք կբերենք մի քանի անգամ ավել միլիոն դոլարի մուտքեր»,- նշել է Սանասարյանը:

Նա հայտնել է նաև, որ ստուգումներ են կատարվում բարձրագույն ուսումնական հաստատություններում:

«Վերջացրել ենք Ագրարային համալսարանում ստուգումները: Նախկին ռեկտորը համաձայնվել է 350 մլն դրամի հետբերում անել պետբյուջե: Հիմա իրավապահների հետ հասկանում ենք դրանց ճանապարհը: ԵՊՀ-ի ստուգումներն առաջիկայում կվերջացնենք: Լուրջ խախտումներ կան ԵՊՀ-ում ևս: Գումարի մասով վերջանկան չափ չեմ կարող ասել, բայց նախանական տվյալներով երկու կամ ավելի անգամ գերազանցելու է Ագրարայինին: Դա վերջնական տվյալ չէ», - ասել է Սանասրյանը:

Ավելի վաղ Սանասարյանը հայտարարել էր, որ ստուգումներ են անում մի շարք ընկերություններում, այդ թվում՝ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---