Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից 19 տարի է անցել27 հոկտեմբերի 2018 - 11:21 AMT PanARMENIAN.Net - 1999-ի հոկտեմբերի 27-ին ահաբեկչական գործողություն է իրականացվել Ազգային Ժողովում։ Նաիրի Հունանյանի գլխավորած ահաբեկչական խումբը, ներխուժելով ԱԺ, սպանեց Հայաստանի պետական և քաղաքական մի շարք անվանի գործիչների` ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանին, ՀՀ ազգային հերոս, Ազգային ժողովի նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանին, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանին ու Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Միքայել Քոթանյանին, Հենրիկ Աբրահամյանին, Արմենակ Արմենակյանին, Լեոնարդ Պետրոսյանին: Զինված խումբը ԱԺ նիստերի դահլիճ է ներխուժել հերթական նստաշրջանի ժամանակ՝ կառավարությանը հարց ու պատասխանի ժամին։ Զինված խմբին պատանդ էին մնացել ողջ մնացած մյուս պատգամավորներն ու նիստը լուսաբանող լրագրողները: Նրանք ազատ արձակվեցին հոկտեմբերի լույս 28-ի գիշերը՝ահաբեկիչների կողմից զենքերը վայր դնելուց ու հանձնվելուց հետո։ Դատավճիռը հրապարակվեց 2003 թվականի դեկտեմբերի 2-ին՝ հոգի դատապարտվեց ցմահ ազատազրկման, իսկ մեկը՝ Համլետ Ստեփանյանը, 14 տարվա ազատազրկման։ Ցմահ դատապարտվածներից Վռամ Գալստյանը 2004-ին ինքնասպան է եղել:Այժմ նրանցից ողջ են չորսը՝ Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը (խելագարվել է), Դերենիկ Բեջանյանն ու Աշոտ Կնյազյանը։ Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հավերժացնելու համար 2009-ին ՀՀ Ազգային ժողովի շենքի բակում տեղադրվել է Երվանդ Քոչարի «Բիբլիական Դավիթը» (1953) քանդակը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է |