Փաշինյանը ցավակցել է Թրամփին Փիթսբուրգի սինագոգում սպանությունների կապակցությամբ

Փաշինյանը ցավակցել է Թրամփին Փիթսբուրգի սինագոգում սպանությունների կապակցությամբ

PanARMENIAN.Net - Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Փիթսբուրգի սինագոգում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որի հետևանոքով զոհվել են մեկ տասնյակից ավելի մարդիկ:

Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խորը ցավով տեղեկացանք Փիթսբուրգի սինագոգում մեկ տասնյակից ավելի անմեղ մարդկանց կյանքը խլած հարձակման մասին։ Խստորեն դատապարտում ենք բռնության ու անհանդուրժողականության այս զազրելի դրսևորումը և մեր համերաշխությունը հայտնում աշխարհում այլատյացության դեմ միասնական պայքար մղելու կոչերին։Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և ամերիկյան ողջ ժողովրդին։ Խնդրում եմ սփոփանքի և տոկունության խոսքեր փոխանցել զոհվածների և վիրավորների հարազատներին»։

Հոկտեմբերի 27-ին, շաբաթօրյա աղոթքի ժամանակ, զինված անձը ներխուժել է Փիթսբուրգի սինագոգ և 11 մարդ սպանել, ևս 6-ը վիրավորվել է։ Ատելության հողի վրա սպանությունների համար մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Բոուերսին։ Նախագահ Դոնալդ Թրամփը ասել է, որ հասնելու է նրան, որ նմանատիպ հանցագործությունները մահապատժով պատժվեն։ Այս միջադեպը ամենաարյունահեղ հակասեմական հարձակումն են համարում ԱՄՆ-ում վերջին տասնամյակների ընթացքում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---