ԱՄՆ Կոնգրեսում լսումներ կանցնեն Հայաստանի եւ Հարավային Կովկասի հանդեպ ԱՄՆ-ի քաղաքականության վերաբերյալ

PanARMENIAN.Net - Հունիսի 18-19-ին ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենան լսումներ, որի ընթացքում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեների անդամները կկարողանան հարցեր հղել Պետդեպարտամենտին` Հայաստանի եւ հարակից տարածքների գծով ԱՄՆ-ի քաղաքականության վերաբերյալ: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբում (ANCA):



Եվրոպայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը մինչ Կոնգրեսում կայանալիք լսումները, հանդես կգա հայտարարությամբ Հարավային Կովկասում ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ: Լսումների ընթացքում Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Հովարդ Բերմանն ու նրա կողմնակիցները կարծարծեն Թուրքիայի կողմից Հայաստանի շարունակվող շրջափակման, Հայոց ցեղասպանության հարցերում ԱՄՆ-ի քաղաքականության թեման:



Հունիսի 19-ի լսումների ժամանակ կարծարծվի նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մարիա Յովանովիչի նշանակման հարցը: Այդ կապակցությամբ ANCA-ն կոչ է արել ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամներին հստակեցնել Մարիա Յովանովիչի դիրքորոշումը Հայոց ցեղաասպանության, Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---