Վանաձորում կրակոցների գործով ոստիկաններն օպերատիվ գործողություն են իրականացնում

Վանաձորում կրակոցների  գործով ոստիկաններն օպերատիվ գործողություն են իրականացնում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 2-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ՀՆՎ վարչության աշխատակիցները օպերատիվ գործողություններ են իրականացնում Վանաձորում: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից:

Գործողություններն իրականացվում են հոկտեմբերի 11-ին Վանձորում կրակոցների դեպքի առթիվ քրեական գործի շրջանակում:

Ավելի վաղ Վանաձոր քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի դիմաց անհայտ անձը կյանքից զրկելու դիտավորությամբ կրակոցներ էր արձակել, ինչի արդյունքում երեք մարդ մարմնական վնասվածքներ էր ստացել:

Կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողություններով պարզվել է, որ վերոհիշյալ կրակոցները կատարվել են սև «ՎԱԶ-21074» մակնիշի, 35 PM 312 հաշվառման համարանիշի ավտոմեքենայից, որով և ենթադրյալ հանցանք կատարած անձը դեպքի վայրից դիմել է փախուստի:

Նույն օրը՝ ժամը 18:05-ին, ՀՀ ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչությունից ստացված հաղորդման կապակցությամբ նախապատրաստված նյութերով տվյալներ են ստացվել Վանաձոր քաղաքի Սանկտ-Պետերբուրգ փողոցի 15/1 հասցեի մոտ հայտնաբերվել է ՎԱԶ-21074 մակնիշի, 35 PM 312 հաշվառման համարանիշի ավտոմեքենան՝ այրվող վիճակում: Կատարված դեպքի վայրի զննությամբ ավտոմեքենայում հայտնաբերվել և վերցվել են 30 պարկուճ:

Դեպքի առթիվ 2018 թվականի հոկտեմբերի 11-ին ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործը: Նկատի ունենալով, որ փաստական հանգամանքներով պայմանավորված՝ առկա է միաժամանակյա բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու անհրաժեշտություն, հիշյալ քրեական գործերը միացվել են մեկ վարույթում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---