Գագիկ Հարությունյան․ Նախագահների անձեռնմխելիությունը բացարձակ չէ 2 նոյեմբերի 2018 - 16:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ, ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, անդրադառնալով ՀՀ Սահմանադրությամբ պաշտոնաթող նախագահի համար սահմանված անձեռնմխելիությանը, ասել է, որ այն բացարձակ չէ, հայտնում է «Առավոտ» օրաթերթը: «Բացարձակ ոչինչ չկա, իսկ Սահմանադրությունը «բացարձակ անձեռնմխելիություն» բառը չի օգտագործում: Սահմանադրությունը հստակ ասում է, որ անձեռնմխելիությունը տարածվում է նաև պաշտոնաթողությունից հետո՝ իր պաշտոնեական պարտականությունների կատարմանն առնչվող հարցերի վրա: Իսկ դա նշանակում է, որ անձեռնմխելիությունը բացարձակ չէ», - ասել է նա: Ավելի վաղ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից. նրա պաշտպանները պնդում են՝ պաշտոնաթող նախագահը Սահմանադրությամբ ամրագրված անձեռնմխելիություն ունի և չի կարող ենթարկվել քրեական հետապնդման` իր կարգավիճակից բխած գործողությունների համար: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել Քոչարյանին՝ ՀՀ զինված ուժերի ներգրավմամբ Սահամանադրության կարգը տապալելու համար: 2008-ի փետրվար ամսվա վերջին, ՀՀ նախագահի փետրվարի 19 ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանրահավաքներ ու նստացույց էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության աշխատակիցները Ազատության հրապարակում զենք, զինամթերք և մոլոտովյան կոկտեյլներ հայտնաբերելու պատրվակով ներխուժեցին հրապարակ, հարձակվեցին ցուցարարների վրա և ուժով ցրեցին նրանց: Այս օրը Երևանում 10 մարդ է սպանվել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Կրիպտոակտիվների կարգավորման հարցում ՀՀ ԿԲ-ն առաջնորդվելու է եվրոպական չափորոշիչներով ԿԲ-ն կրիպտոակտիվների մասին օրինագիծ է պատրաստել, որն առաջիկայում շրջանառության մեջ կդրվի Գալստյան․ ԿԲ–ն պատրաստ է համարժեք գործողությունների՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 4%-ի ապահովման համար Նա ասել է, որ 2024 թվականի առաջին եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել՝ մարտին կազմելով -1.2 տոկոս ԱԳ փոխնախարար․ ՀՀ-ն բարձր է գնահատում Ֆրանսիայի Սենատի հետևողական աջակցությունը Կարևորվել է երկու երկրների միջև առկա խորհրդարանական սերտ փոխգործակցությունը Բայրամով․ Ադրբեջանը հանդես է գալիս ՀՀ հետ երկկողմ բանակցությունների օգտին Նա ասել է, որ սահմանազատման վերջին պայմանավորվածությունը վկայում է, որ դա առավել արդյունավետ գիծն է |