Վրաստանն արտահանման համար մարիխուանա չի աճեցնի. Եկեղեցին դեմ է 3 նոյեմբերի 2018 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում մարիխուանայի աճեցման մասին օրինագիծը հետ է կանչվելու: Այդ մասին հայտնել է խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն Վրաստանի պատրիարք Իլիա Երկրորդի հետ հանդիպումից հետո: «Պատրիարքի հետ քննարկված գլխավոր թեման մարիխուանայի աճեցման մասին օրինագիծն էր: Ավելի վաղ մենք այդ հարցը քննարկել էինք մեր թիմում և որոշել հետ կանչել խորհրդարանից: Մենք նախկինում էլ ենք հայտարարել, որ չենք ընդունի օրինագիծն առանց լայն քննարկման և հանրության ու եկեղեցու հետ փոխհամաձայնության գալու: Եվ մենք կատարեցինք խոստումը», -ասել է Կոբախիձեն, հայտնում է Ինտերֆաքսը: Բժշկական և կոսմետոլոգիական նպատակներով մարիխուանայի մշակման մասին օրինագծի քննարկումը կասեցվեց Վրաց եկեղեցու կտրուկ արձագանքի և հանրության ներկայացուցիչների բողոքներից հետո: Օրինագծի հեղինակներից մեկը՝ միլիարդատեր և իշխող կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է լրագրողներին, որ մարիխուանայի մշակումը միլիարդավոր եկամուտներ կբերեր Վրաստանին, սակայն շեշետել էր, որ դա պետք է արվի եկեղեցու և հանրության հետ համաձայնությամբ: Սեպտեմբերի 20-ին Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ օրինագիծ է ընդունել, որով կոշտ իրավական սահմանափակումներ են նախատեսված մարիխուանայի կիրառման համար: Վրաստանի Սահմանադրական դատարանը հուլիսի 30-ին օրինականացրել է մարիխուանայի օգտագործումը երկրում: Դատարանը բավարարել է 2015-ին ստեղծված «Նոր քաղաքական կենտրոն՝ Գիրչի» քաղաքական կուսակցության առաջնորդներ Ջափարիձեի և Մեգրելիշվիլիի հայցը, որոնք տարիներ շարունակ պայքարել են մարիխուանայի օրինականացման և թմրանյութերի ոլորտում քաղաքականության ազատականացման համար: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |