Մեսչյան․ Երևանի կենտրոնը պիտի հատուկ կարգավիճակ ունենա (վիդեո)

Մեսչյան․ Երևանի կենտրոնը պիտի  հատուկ կարգավիճակ  ունենա

PanARMENIAN.Net - Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ մայրաքաղաքի կենտրոնը պետք է հատուկ կարգավիճակ ունենա:

Կարգավիճակին Մեսչյանն անդրադարձել է քաղաքի պատկերն աղավաղող, արդեն կառուցված շինությունների ճակատագրի մասին խոսելիս՝ նշելով, որ այս պահին խնդրին «որևէ լուծում գտնելը խիստ դժվար է, և կարող են ծագել դատական վեճերի ու փոխհատուցումների հետ կապված խնդիրներ»։

Նա կարծիք է հայտնել, որ վտանգավոր է ունենալ կենտրոնի հանդեպ նույն դիրքորոշումը, ինչ այլ վարչական շրջանների։

Ճարտարապետի խոսքով, համապատասխան նախագիծ է մշակվելու, որը կներկայացվի կառավարությանը, ապա՝ ԱԺ։ Այնտեղ ընդունելուց հետո ճարտարապետը կունենա լծակներ՝ խնդրին լուծումներ տալու համար։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---