Մեսչյան. Հուշարձանով տարածք գնողը կպարտավորվի ֆինանսավորել դրա վերակառուցումը

Մեսչյան. Հուշարձանով տարածք գնողը կպարտավորվի ֆինանսավորել դրա  վերակառուցումը

PanARMENIAN.Net - Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ կառուցապատողը, որը կգնի որևէ հողատարածք, որտեղ հուշարձան կա, կպարտավորվի ֆինանսավորել այդ հուշարձանի վերակառուցումը:

Նա նաև նշել է, որ «Հին Երևան» նախագծում ընդգրկված ոչ մի հուշարձան չի քանդվելու, խոսքը նաև Արամի 23-ի և հարակից բոլոր հուշարձանների մասին է:

Մեսչյանը լրագրողների հետ զրույցում ասել է նաև, որ մայրաքաղաքի կենտրոնը պետք է հատուկ կարգավիճակ ունենա:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---