Օսիպյան. ԼԳԲՏ ֆորում Հայաստանում չի անցկացվի

Օսիպյան. ԼԳԲՏ ֆորում Հայաստանում չի անցկացվի

PanARMENIAN.Net - Հայաստանում ԼԳԲՏ ֆորում չի անցկացվելու: Այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Նոյեմբերի 15-18-ը Հայաստանում նախատեսված էր անցկացնել Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների ԼԳԲՏ «քրիստոնյաների» համաժողովը:

«Հաշվի առնելով որոշակի ռիսկերը՝ նման ֆորում Հայաստանում չի անցկացվի», - հայտարարել է Օսիպյանը, հայտնում է Aysor.am-ը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ նոյեմբերի 6-ին Ազատության հրապարակում «Հանուն ազգային արժեքների»նախաձեռնությունը կիրականացնի հանրային հավաք` ընդդեմ ԼԳԲՏ միջազգային ֆորումի անցկացման և Հայաստանում այլասերվածության քարոզչության: Կազմակերպիչները նշում են, որ հավաքի նպատակն է ժողովրդի ձայնը լսելի դարձնել և ներկայացնել արատավոր երևույթի հետ կապված վտանգները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---