Ալիևի համար ասֆալտապատել են նաև բամբակի դաշտը

Ալիևի համար  ասֆալտապատել են նաև բամբակի դաշտը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա տիկին Մեհրիբան Ալիևան այցելել են Աղջաբեդի շրջանում բամբակ արդյունաբերող ձեռնարկության պլանտացիաներ, որտեղ հանդիպել են այնտեղ աշխատող բանվորներին, զրուցել նրանց հետ, հայտնում է ադրբեջանական մամուլը:

Այցին ընդառաջ որոշվել է ասֆալտապատել դաշտի հարակից հատվածը, որպեսզի Ալիևի և իր տիկնոջ թանկարժեք կոշիկները չկեղտոտվեն:

Դաշտում Ալիևի հետ զրույցում ձեռնարկության ներկայացուցիչը հայտնել է, որ բանվորներն օրական 100 մանաթ աշխատավարձ են ստանում (մոտ 29,000 դրամ), Ալիևին էլ իր հերթին հաստատել է այդ տեղեկությունը:

Ավելի վաղ Ալիևի համար ասֆալտ էին գցել ցորենի արտում և ագրոպարկում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---