Գյուղնախարարի պաշտոնակատար. Կարկուտից տուժած գյուղացիները հատուցում կստանան 7 նոյեմբերի 2018 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Գյուղատնտեսության նախարարությունը բնական աղետներից պաշտպանության համակարգ է մշակում: Այդ մասին հայտարարել է գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Անդրադառնալով կարկուտից տուժած գյուղացիներին օգնելու և թունաքիմիկատների որակի և գնի հետ կապված հարցերին՝ նախարարի պաշտոնակատարն ասել է.«Հատուցում լինելու է, և հատուցման չափը արդեն սահմանված է, կառավարության որոշումը կհրապարակվի, և հատուցումը տեղ կհասնի գյուղացիական տնտեսությանը։ Բնական աղետներից պաշտպանության համակարգ է մշակվում, փորձում ենք արդյունավետությունը հասկանալ, որը կկանխարգելի ռիսկերը, ներդրվում է ապահովագրական համակարգը, որը վնասների հատուցման հստակ մեխանիզմ կսահմանի։ Այս տարի մենք իրականացնելու ենք պիլոտը՝ կոնկրետ մշակաբույսի և երկու կամ երեք մարզի տարածքում, աշխատելու պարագայում՝ գնահատելով խնդիրները, մենք կզարգացնենք այս ծրագիրը»։ Նա հավելել է նաև, որ թունաքիմիկատների շուկայի կարգավորման հարցով նախարարությունը զբաղվում է, ինչ վերաբերում է թունաքիմիկատների գնին՝ չի կարծում, որ պետությունը պետք է գնային քաղաքականությանը միջամտի, քանի որ դա մասնավոր հատված է։ «Եթե մենք օրենսդրական դաշտում ճիշտ կարգավորում տանք, շուկան մրցակցային է՝ կլինի և՛ էժան, և՛ թանկ, տարբեր որակի, տարբեր տեսակի քիմիկատներ»,-ասել է պաշտոնակատարը։ Գեղամ Գևորգյանը հավելել է նաև, որ նախարարությունն ունի տեսլական առաջիկա 5-10 տարվա համար: Ռազմավարությունն ունենալու է հստակ թվային պատկեր, թե ուր են գնում, և հինգ-տասը տարի հետո հասարակությանը ցույց են տալու, թե որտեղ է հասնելու գյուղատնտեսությունը։ «Գերխնդիրներն են՝ հողերի օգտագործման ծավալների ավելացումը, դրա համար հստակ մեխանիզմներ են նախատեսվելու, որը հնարավորություն կտա մասնավոր սեկտորին չօգտագործված հողերն օգտագործել։ Գերխնդիր է ռեգիստրի վարումը գյուղատնտեսական, որպեսզի մենք հստակ պատկեր ունենանք գյուղատնտեսությամբ զբաղվողների վերաբերյալ, որոնք ավելացված արժեք են ստեղծում, գերխնդիր է մեզ համար արդյունավետության բարձրացումը, ժամանակակից նոր տեխնոլոգիաների կիրառումը: Այս անգամ մեր մատնանշած ռազմավարությունն ունենալու է հստակ թվային պատկեր, թե մենք ուր ենք գնում, որը հնարավորություն կտա հասարակությանը վերահսկելի դարձնել։ Այսինքն՝ մենք տասը տարի հետո, կամ հինգ տարի հետո ձեզ ցույց ենք տալու, թե որտեղ է հասնելու մեր գյուղատնտեսությունը։ Ունենալու է իր հստակ արդյունքը, պատկերը, և, բնականաբար, դա բաժանվելու է տարիների։ Հասարակությունը հնարավորություն է ունենալու հետևելու, թե մենք կոնկրետ որտեղ ենք և ինչքան գումար ենք ծախսել դրա համար», - ասել է Գեղամ Գևորգյանը։ Ավելի վաղ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հայտարարել էր, թե կարկուտից տուժած գյուղացիներն, ի տարբերություն նախորդ տարիների, փոխհատուցում կստանան կանխիկ գումարով: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ գյուղատնտեսության նախարարությունը նախաձեռնել է կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր: «Ծրագրի շրջանակում տնտեսավարողներին խաղողի և պտղատու այգիների հակակարկտային ցանցերի ձեռքբերման համար տրամադրվում են 7 տարի մարման ժամկետով, 2% տոկոսադրույքով սուբսիդավորված վարկեր: Շուտով Հայաստանում կսկսի աշխատել իտալական տեխնոլոգիաներվ աշխատող կարկտապաշտպան ցանցեր արտադրող գործարանը։ Վստահ եմ, որ գներն ավելի ցածր կլինեն քան ներմուծվող ցանցերինը», - ասել էր նախարարը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |