Լեռնային Ղարաբաղը մտադիր է հարաբերություններ հաստատել Կոսովոյի հե՞տ

PanARMENIAN.Net - Ստեփանակերտում քննարկել են Կոսովոյի հետ հարաբերություններ ստեղծելու հնարավորությունը Ստեփանակերտում քննարկել են Կոսովոյի հետ հարաբերություններ ստեղծելու հնարավորությունը Կոսովո-ԼՂՀ հնարավոր զուգահեռներին եւ Կոսովոյի օրինակով հակամարտությունների կարգավորման եվրոպական փորձին են անդրադարձել օրերս ,Բաց հասարակությունե ՀԿ-ի կողմից Ստեփանակերտում կազմակերպված կլոր սեղանի մասնակիցները:



Քննարկումների վարող, Հայաստանում գործող «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը խոսելով Կոսովոյի անկախության ճանաչման շուրջ զարգացումների մասին շեշտեց, որ իրականում պատժվեց ամենառուսամետ ազգը, որը խանգարում էր Հարավսլավիայում այն գործընթացների իրականացմանը, որը նպաստավոր էր արեւմուտքի շահերի սպասարկման համար: Արդյունքում, ըստ Կ.Բեքարյանի, այդքան կորուստներ ունենալով հանդերձ Սերբիան մեկ է ներքաշվելու է Եվրոպական համայնք, բայց արդեն շատ հետաքրքիր, հոգեբանական նոր ֆակտորով` էլ երբեւէ հույս չկապելով Ռուսաստանի հետ:



«Հարավային Կովկասին սերբական կամ հարավսլավական ճակատագիր իրականում սպառնում է: Ունենալով չձեւակերպված քաղաքական օրակարգ, ներքին տարբեր խնդիրներ, մենք կարող ենք հայտնվել հարավկովկասյան Սերբիայի դերում: Այդ վտանգն այսօր կա: Դա պետք է զգալ եւ դրա դիմաց շատ հստակ գործող քաղաքական օրակարգ ունենալ»,-շեշտել է Կարեն Բեքարյանը:



«Կոսովոյում մի շատ հետաքրքիր իրավիճակ էր, ինչը մենք չարեցինք` մտածված, թե ուղղակի ստացվեց: Կոսովոն կարողացավ ողջ հակամարտության գործընթացում, ներառյալ` քաղաքական էլիտայի խնդիրները, մի կողմից գոնե բոլոր արտաքին դրսեւորումներով իրեն զերծ պահել ալբանական ազդեցությունից եւ միաժամանակ ամեն ինչ արվեց, որպեսզի ինքը չմտնի ալբանական էլիտա, որի լիովին հակառակը արվեց Հայաստանում: 1998-ին ընդամենը մեր երկրորդ նախագահի Հայաստանում հայտնվելուց որպես վարչապետ մենք միաձուլեցինք քաղաքական էլիտա ասածը` ողջ աշխարհի աչքի առաջ: Պատահական չէ, որ դրանից հետո Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս մնացած վիճակում է հայտնվում: Դա չարվեց Կոսովոյում, եւ նա բավականին շահեկան վիճակում հայտնվեց»,-նշել է Կարեն Բեքարյանը



Նշվեց այն միտքը, որ եթե Ղարաբաղի պայմաններում միջազգային հանրության պատկերացմամբ Ղարաբաղի անվտանգության երաշխավորը ՀՀ-ն է` դրանից բխող դրական եւ բացասական հետեւանքներով, Կոսովոյի պարագայում երբեւիցէ միջազգային հանրությունը Կոսովոյի անվտանգության երաշխավոր կդիտարկեց Ալբանիային, եւ ինքը մտավ երաշխավորելու նրա անվտանգությունը` ի դեմս ՄԱԿ-ի եւ եվրոպական կառույցների: Սրանք տարբերություններ են, որոնք, ըստ բանախոսի, չէին կարող կարգավորման գործընթացի վրա հետք չթողնել:



«Կոսովոյի տարբերակում ՄԱԿ-ի գրեթե բոլոր ռեզալյուցիաներն անդրադարձել են հումանիտար խնդիրներին եւ Կոսովոյի հասարակության անվտանգության ապահովմանը, իսկ մեր պարագայում ՄԱԿ-ի ռեզալյուցիաների հիմնական մասը անդրադարձել է Ադրբեջանում տարածքային ամբողջականության վերականգնման խնդրին: Նայել հարցին այն միամտությամբ, որ խնդիրը միայն իրավական կատեգորիայի մեջ է, բնականաբար, այդպես չի եւ չի կարող լինել: Խնդիրն այսպես թե այնպես քաղաքական շահերի սպասարկման դաշտում է: Արեւմուտքի կամ որեւ մեկի համար քաղաքական շահի տեսակետից հասունացած չի դեռեւս Ղարաբաղի ճանաչման խնդիրը: Եվ եթե հասունանա` ճանաչում ասվածը տեղի կունենան շատ ավելի արագ ու առանց որեւէ խոչընդոտների, որովհետեւ խնդիրը գտնվել եւ գտնվում է քաղաքական հարթության մեջ»,-շարունակել է նա:



Իսկ ինչ վերաբերում է Կոսովոյին նախադեպ լինել չլինելուն, ըստ «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության նախագահի, օգտագործողից է: «Ճիշտ ձեւակերպած քաղաքականության եւ օրակարգի դեպքում դրան հստակ կարելի է օգտագործել որպես նախադեպ` մեծ եւ դրական դիվիդենտներ բերելով: Կիսատ-պռատ մտնելով այդ խնդրի մեջ կարելի է օգտագործել այնպիսի մոտիվացիաներ, որոնք ընդամենը ամիսների տարբերությամբ բումերանգի պես աշխատեն քո դեմ»,-ընդգծել է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---