ԱՄՆ. Ղարաբաղյան գործընթացի ամենաազդեցիկ երկրները հակամարտության կողմերն են14 հունիսի 2008 - 15:22 AMT PanARMENIAN.Net - «Ես չեմ տեսնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանք»,- հայտարարել է Ադրբեջանի ԱՄՆ դեսապանատան հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Ջոնաթան Հենիկը: Նրա կարծիքով, Ադրբեջանին ձեռնտու չէ ստատուս-կվոն: «Պատերազմը ողբերգություն կլիներ կողմերի համար, այդ պատճառով մենք պետք է աշխատենք հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, եւ մոտ ապագայում մենք կտեսնենք մեր աշխատանքի պտուղները»,- նշել է դիվանագետը: Նա նաեւ նկատել է, որ հակամարտության կարգավորումը կախված է կողմերի միջեւ վստահության մակարդակից: «Տարածաշրջանում շահագրգռված ազդեցիկ երկրների միջնորդությունը կարող է օգնել կողմերի միջեւ վստահության մեծացմանը: Ինձ թվում է, որ ոչ Ադրբեջանը, ոչ էլ Հայաստանը բավարար չեն համարի, եթե խաղաղապահ զորքերում լինեն միայն թուրք կամ միայն ռուս զինվորներ: Ներկայիս համանախագահող երկրները խոսում են բանակցությունների սեղանի շուրջ միջազգային հանրությանը ներգրավելու հնարավորության մասին: Դա կարեւոր է մարդասիրական օգնության ուղիներ գտնելու, խաղաղապահ ուժեր ներգրավելու եւ նման բաների համար: Սակայն, անկասկած, Ղարաբաղյան գործընթացի ամենաազդեցիկ երկրները հակամարտության կողմերն են»,- ասել է Հենիկը, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |