Փաշինյան. Առաջիկա արտահերթին պետք է հիմք դրվի բանավեճի ավանդույթին

Փաշինյան. Առաջիկա արտահերթին պետք է հիմք դրվի բանավեճի ավանդույթին

PanARMENIAN.Net - ՀՀ վարաչպետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ պետք է հիմք դրվի բանավեճի ավանդույթին։

«Բանավեճ ուղիղ եթերում՝ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ»,- գրել է Փաշինյանը։

Ավելի վաղ՝ Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի ընտրություններից առաջ, Հանրային հեռուստաընկերության եթերում մրցակից քաղաքական ուժերի քաղաքապետերի թեկնածուների մասնակցությամբ բանավեճ է կազմակերպվել։

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---