Հայաստանցի սամբիստները 2 արծաթ և 1 բրոնզ են նվաճել ԱԱ-ներում![]() 12 նոյեմբերի 2018 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Բուխարեստում ավարտված սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի պատվիրակները նվաճել են մեկական արծաթե և բրոնզե մեդալ: Փոխչեմպիոնի պատվին արժանացել է Եվրոպայի քառակի ոսկե մեդալակիր, աշխարհի 2017թ. ոսկե դափնեկիր,վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը (52 կգ): Նրա համաքաղաքացի,աշխարհի հնգակի չեմպիոն Գագիկ Ղազարյանի որդին` Արսեն Ղազարյանը (74 կգ) դարձel 1 բրոնզե մեդալակիր: Նա երրորդն էր ճանաչվել նաև Եվրոպայի 2018-ի առաջնությունում: Զուգահեռաբար անցկացվել է նաև մարտական սամբոյի առաջնությունը: Գյումրեցի Գրիգոր Մխիթարյանը (52 կգ) արժանացել է արծաթե մեդալի, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |