Rand. ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը «չի աջակցի հայ-թուրքական հարաբերություններին»

PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգները շահագրգռված են կայուն, ժողովրդավարական Թուրքիայի գոյության մեջ եւ այն քաղաքական մոդելի հաջողության մեջ, որն անցկացնում է Արդարության եւ զարգացման կուսակցությունը (AKP): Թուրքիան, որը ներքին տարաձայնությունների լուրջ խնդիրներ ունի, շատ ավելի շատ խնդիրներ է ներկայացնում Իրաքի կայունացման եւ Պարսից ծոցում տարածքային անվտանգության համար: Այդ մասին ասվում է Rand Corporation-ի զեկույցում` «Քաղաքական իսլամի վերելքը Թուրքիայում», որն արվել է ԱՄՆ պաշտպանության նախարարության պատվերով: «Ամերիկյան մոտեցումն ավելի արդյունավետ կլիներ, եթե ԱՄՆ-ն իր քայլերը համակարգեր Եվրամիության հետ: Հաշվի առնելով Եվրոպայում Թուրքիայի անդամակցության խնդիրը, պետք է պաշտպանեն Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին եւ խուսափեն բաց ճնշումից: Միեւնույն ժամանակ, Վաշինգթոնը պետք է ընդունի, որ Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին կազդեր թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա եւ, վերջին հաշվով, Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, հնարավոր է, կդառնա եվրոպականից մեծ»,- ընդգծվում է զեկույցում:



Ինչ վերաբերում է «Ինջիրլիկ» ՌՕՈՒ կայանին, ապա, ամերիկացի փորձագետների կարծիքով, Մերձավոր Արեւելքում Թուրքիայի դերակատարության աճը, հնարավոր է Անկարային զգուշավոր դարձնի Միացյալ Նահանգների կողմից կայանը օգտագործելու հարցերում: Ամերիկան չի կարող մեքենայորեն հույս ունենալ, որ մշտապես օգտագործելու է «Ինջիրլիկը», նա պետք է այլընտրանք փնտրի:



Rand Corporation-ը նաեւ գտնում է, որ եթե ԱՄՆ-ն ընդունի 106-րդ բանաձեւը Հայոց ցեղասպանության մասին, ապա թուրքական կառավարությունը կարող է սահմանափակել Թուրքիայի ՌՕՈՒ կայանի օգտագործումը: Փորձագետների կարծիքով, Ցեղասպանության ճանաչումը «չի աջակցի հայ-թուրքական հարաբերություններին: Նման որոշումը խնրդահարույց կդարձնի Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների բարելավումը»:



Չնայած, որ Քրդական աշխատավորական կուսացկության (PKK) խնդիրը չի կարող կարգավորվել ռազմական ճանապարհով, ԱՄՆ-ն պետք է ավելի կոնկրետ համագործակցեն Թուրքիայի հետ: Մասնավորապես, Միացյալ Նահանգները պետք է ճնշում գործադրեն Հյուսիսային Իրաքի Քրդստան շրջանի վրա, որպեսզի այն դադարեցնի PKK-ի աջակցությունը: Խիստ հակաահաբեկչական ծրագիրը PKK-ի նկատմամբ հաղթանակի տարր է: Բացի այդ, Ամերիկյան պետք է խրախուսի Թուրքիային երկխոսություն սկսել Քրդստանի հետ, առանց որի չի կարող որեւէ երկարաժամկետ կայունություն լինել տարածաշրջանում: Դա չի նշանակում, որ Թուրքիան պետք է ճանաչի անկախ քրդական պետությունը, սակայն համագործակցությունը Քրդսատանի հետ անհրաժեշտ է PKK-ի սպառնալիքը նվազեցնելու համար»,- ընդգծվում է զեկույցում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---