Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 50-ի14 նոյեմբերի 2018 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Առնվազն 50 մարդ է զոհվել Կալիֆորնիայում անտառային հրդեհների հետևանքով: Այդ մասին նոյեմբերի 13-ին հայտնել են տեղի իշխանությունները: Գրեթե բոլոր զոհերի մարմինները հայտնաբերվել են Փարադայս քաղաքի տարածքում: Եվս 2 մարդ է զոհվել առափնյա Մալիբուում: Զոհվածների իրական թիվը կարող է ավելին լինել, քանի որ տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում, գրում է Deutsche Welle-ն: Արդեն 7-րդ օրը մոլեգնող հրդեհներն առավելագույն թվով զոհերի պատճառ են դարձել Կալիֆորնիայի ամբողջ պատմության մեջ: Հրդեհի ընդհանուր մակերեսը կազմում է 450 քկմ: Միաժամանակ անտառներն այրվում են մի քանի վայրում: Որպես պատճառ նշվում է չոր եղանակն ու ուժեղ քամին, որի հետևանքով որոշ վայրերում կրակը տարածվում է ժամում 80 կմ արագությամբ:Մալիբուի շրջանում ավելի քան 370 տուն է այրվել: Նահանգի հյուսիսում գրեթե ամբողջովին այրվել է Փարադայս քաղաքը: Տարհանվել է մոտ 150,000 բնակիչ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին Կալիֆորնիան հայտարարել է տարերային աղետի գոտի: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |