Անանյան. «Գազպրոմ Արմենիայում» ՊԵԿ-ի բացահայտումները իրավական գնահատականի կարիք ունեն

Անանյան. «Գազպրոմ Արմենիայում» ՊԵԿ-ի բացահայտումները իրավական գնահատականի կարիք ունեն

PanARMENIAN.Net - «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը լրագրողների հետ զրույցում ընկերությունում չարաշահումների հայտնաբերման մասին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տարածած հրապարակումը որակել է անհիմն:

Թադևոսյանը պնդել է՝ ՊԵԿ-ն ամռան գործունեությունը համեմատել է ձմռան գործունեության հետ, իսկ ձմռան ամիսներին «կորուստներն անհամեմատ բարձր են»:

«Եթե ՊԵԿ աշխատակցիները ուսումնասիրման արդյունքում հիմնավորվեն, որ 714,000 բաժանորդը և մոտ 375 ավոտգազալիցքավորման ճնշումային լիցաքվորման ժամանակ անցյալ տարի ինչ-որ մեկը բնական գազի ծավալների սպառում է թաքցրել, որի դեմ մենք պայքարել ենք, ապա «Գազպրոմ Արմենիան» շնորհակալություն կհայտնի ՊԵԿ-ին և օրենքի շրջանակում կգանձի ամբողջ գազի գումարը և կկատարի հարկային վճարումներ իրացված գազի ծավալների մասով», - վստահեցրել է Թադևոսյանը։

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էլ լրագրողների հետ զրույցում հակադարձել է՝ պլանային ստուգումների ժամանակ ընկերությունում բացահայտվել են այնպիսի հանգամանքներ, որոնք քրեաիրավական գնահատականի անհարաժեշտություն ունեն:

« «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում կատարվել են են չակերտավոր ասած պլանային ստուգումներ։ Այսինքն՝ 2018թ. հուլիսի 1-ից 2019թ. հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածի համար ՊԵԿ-ը հրապարկել է ռիսկերի չափանիշների հիման վրա գնահատված՝ ստուգման ենթակա հարկ վճարողների ցանկը, որտեղ ընդգրկված է եղել «Գազպրոմ Արմենիան»։ Ըստ սահմանված ժամանակացույցի այդ հարկատուների մոտ բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումներ են կատարվում։ Այդ ստուգումների ընթացքում, ստուգում իրականցնող հարկային ծառայողների կողմից որոշակի տեղեկատվություն է բացահայտվել, որը ներկայացվել է ՊԵԿ քննչական վարչություն և հաղորդում է տրվել հետագա ստուգումներ իրականացնելու համար։ Այս պահին այդ հաղորդման հիման վրա քննիչի որոշմամբ հարուցվել է քրգործ», - ասել է Անանյանն ու հավելել, որ «քրեական գործ հարուցելը դեռևս դատավճիռ կայացնել չէ»։

Թադևոսյանը պնդում է, թե ՊԵԿ-ի «անհիմն հրապարակումը վտանգի տակ է տրել «Գազպրոմ Արմենիայի» բարի համբավը»։

«2016 թվականին Գազպրոմի 254 մլն դոլարի վարկերը 2018 թվականի ավարտին հասցվել է 128 մլնի, իսկ այս օրերին պետք է պայմանագիր կնքեինք խոշոր ռուսական բանկի հետ՝ 6,5 տոկոսով մոտ 150 մլն դոլարի վարկ վերցնելու պայմանով։ Ակնկալում էինք տնտեսել տարեկան 2-4 մլն դոլար, սակայն ՊԵԿ հայտարարությունից հետո, որը նաև տարածվել է ռուսական մամուլում, մենք ստացանք լուրջ անհանգստություն, ահազանգ այդ բանկից, որի հետ ավարտում էինք բանակցությունները: Գործարքի իրականացումը դրվում է լուրջ կասկածի տակ», - ասել է Թադևոսյանը։

Անդրադառնալով գազի սակագնի վերանայմանը, Թադևոսյանն ասել է, որ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև բանակցություններ են ընթանում հարցի վերաբերյալ: Նա ասել է, որ որ սակագնի սպառման մասին որոշումները կայացվում են միջպետական կառավարական համաձայնագրերի շրջանակում, որոնց իրենք ներգրավված չեն: «Չենք մասնակցել և չենք էլ մասնակցելու այդ գործընթացներին։ Դրվածքն է այդպիսին։ Այդ համաձայնությունների հիման վրա մեխանիզմներ և գին է սահմանվում, որը Գազպրոմ և Գազէքսպորտ ընկերությունների համար հիմք է հանդիսանում պայմանագիր կնքելու համար։ Ներկա փուլում ՀՀ ներկրվող գազի գնի վերաբերյալ ավարտական արդյունք չկա», - ասել է նա:

Ավելի վաղ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն մի շարք խախտումներ և առանձնապես խոշոր չափերով հարկային պարտավորություններ չվճարելու դեպքեր է հայտնաբերել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն մեկնաբանել է նոյեմբերի 15-ին պետեկամուտների կոմիտեի հայտարարությունը ընկերության՝ միլիարդավոր հարկերից խուսափելու վերաբերյալ։ Ընկերությունն իր հայտարարությունում անհեթեթ է անվանել ՊԵԿ կողմից հրապարակած եզրահանգումները։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---