Լարսը փակ է բոլոր մեքենաների համար

Լարսը փակ է բոլոր մեքենաների համար

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 16-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Լոռու մարզի Տաշիր քաղաքում և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում:

Բերդ-Ճամբարարակ ավտոճանապարհին մառախուղ է, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---