ՄԻՊ-ը Մայրապետյանի գործով պարզաբանում է պահանջել իրավապահներից16 նոյեմբերի 2018 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը գրավոր պարզաբանումներ է պահանջել իրավապահ մարմիններից հայտնի գործարար, «Հայկական երկրորդ» հեռուստաալիքի տնօրեն Սամվել Մայրապետյանի գործով: Այդ մասին Արման Թաթոյանը հայտարարել է լրագրողների հետ հանդիպմանը՝ հավելելով, որ Մայրապետյանին տեսակցել է մոտ մեկ շաբաթ առաջ: «Առանձնազրույց եմ ունեցել Սամվել Մայրապետյանի հետ, առանձնազրույցի արդյունքներով մեր կողմից գրավոր պարզաբանումներ եմ պահանջվել իրավապահ մարմիններից այն հարցադրումների առնչությամբ, որ բարձրացվում է», - ասել է ՄԻՊ Արման Թաթոյանը, հայտնում է Aysor.am-ը։ Նա նշել է, որ առաջադրված հարցերը վերաբերում են կալանքի հիմքերին, առողջական վիճակին։ «Բարձրացրել ենք հարց, որը վերաբերում էր Հ2-ի գործունեությանը, որովհետև, ըստ ինձ ներկայացված բողոքի, Սամվել Մայրապետյանի գույքի վրա դրված կալանքը ուղղակիորեն ազդում է նաև լրատվամիջոցի գործունեության վրա», - ասել է նա։ Արման Թաթոյանի խոսքով՝ բարձրացվել է նաև տեսակցությունների արգելանքի հարցը, սակայն դեռ պատասխաններ չեն ստացել իրավապահ մարմիններից։ Հատուկ քննչական ծառայությունը գործարար, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի հատկանիշներով՝ «կաշառք ստանալուն օժանդակելը»։Սամվել Մայրապետյանը կալանավորված է։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է |