Մեհմետ Ալի Թալատ. Զիջումները Թուրքիայի կողմից 1974 թվականին կօգնեին կարգավորել Կիպրոսի հակամարտությունը դրա զարգացման փուլում17 հունիսի 2008 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Եթե Թուրքիան կիպրոսցի հույների հետ համաձայնագիր կնքեր, եւ թուրքական զորքերը լքեին կղզին 1974 թվականին, այսօր Կիպրոսի խնդիր չէր էլ լինի: Այդ մասին հայտարարել է Կիպրոսի թուրքական համայնքի ղեկավար Մեհմետ Ալի Թալատը: Նրա խոսքերով, Զիջումները Թուրքիայի կողմից 1974 թվականին կօգնեին կարգավորել Կիպրոսի հակամարտությունը դրա զարգացման փուլում: «Չնայած, ես վստահ չեմ` արդյոք այն ժամանակ հնարավոր էր նման միջոցների դիմել, չէ որ դրան պետք է նաեւ հունական համայնքը պատրաստ լիներ: Սակայն եթե այսօր Թուրքիան անկայուն վիճակում հայտնվի իշխող Արդարության եւ զարգացման կուսակցության (AKP) գործունեության արգելման արդյունքում, մենք խնդիրներ կունենանք: Ոչ միան տնտեսական, այլեւ` քաղաքական: Նման իրադրությունում մենք չենք կարող առաջ շարժվել»,- ընդգծել է Թալատը, հաղորդում է Turtsia.ru-ն:Հունիսի 21-ին ծրագրվում է խորհրդատվություններ սկսել Հյուսիսային Կիպրոսի Թուրքիայի Հանրապետության եւ Կիպրոսի Հանրապետության կառավարությունների հանձնաժողովների միջեւ: Բանակցությունների արդյունքում ծրագրվում է որոշել Կիպրոսի խնդրի կարգավորման հիմնական ռազմավարությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |